Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Զգույշ, շրջահայաց և անկողմնակալ դիրքորոշում

Զգույշ, շրջահայաց և անկողմնակալ դիրքորոշում
14.04.2024 | 11:36

Արդեն ականատեսն ենք Մերձավոր Արևելքում ծավալվող նոր, ավելի վտանգավոր ռազմական հակամարտության: Իրանը հարվածում է Իսրայելին: ԱՄՆ-ը և նրա արևմտյան դաշնակիցները Իսրայելի կողմն են և համատեղ գործում են իրանական դրոնները ոչնչացնելու համար: Մոսկվան և Պեկինը, պարզ է, որ չեն համագործակցելու Արևմուտքի հետ: Այս մեծ բախումը Հայաստանին շատ մոտ է: Մեր ազգային շահը թելադրում է պահպանել առավելագույն չեզոքություն: Իրանը մեր բարեկամն է, Արևմուտքի հետ մերձենալու քաղաքական գիծը բավականին խորացրել են ներկա իշխանությունները, ՌԴ-ն դեռևս ֆորմալ առումով մեր դաշնակիցն է՝ չհաշված տնտեսական և էներգետիկ կախվածությունը: Ադրբեջանը կօգտագործի ցանկացած նպաստավոր իրավիճակ տարածքներ գրավելու համար: Ոչ ոք այս իրադրության մեջ չի կարող ամբողջովին երաշխավորել ՀՀ անվտանգությունը: Անհրաժեշտ է բոլոր մակարդակներում բացառել այս կամ այն կողմին վերաբերող դրական կամ բացասական մեկնաբանություններն ու որակումները: Խոսքս վերաբերում է հատկապես պետական այրերին և մամուլին: Չեզոքություն և կրկին չեզոքություն: Զգույշ, շրջահայաց և անկողմնակալ դիրքորոշում՝ իրադարձությունները մեկնաբանելիս: Մեր վտանգված հայրենիքը իրավունք չունենք այլևս նոր փորձությունների տանելու: Ոչ մի հակաքաղաքականություն, մեր ապագան մեր չեզոքության մեջ է:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2632

Մեկնաբանություններ